ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ միջադեպի գործով ԱԱԾ են հրավիրվում վկաները, ինչ քննչական գործողություններ են իրականացվում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանության հատկանիշներով: Եվ ահա տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝  ԱԱԾ են հրավիրվել «Հայաստան» դաշինքի անդամներից մեկը, որը միջադեպի մասնակիցն է եղել:

Հիշեցնեք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներին եւս հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ միջադեպի գործով բացատրություն տալու:

Ի դեպ ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որևէ բացատրություն տալ:
Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը: Քրեկան գործը հարուցելուց հետո նրանց դեռեւս չեն կանչել ԱԱԾ հարցաքննության:

Քնար Մանուկյան




Լրահոս