Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»:
Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը նրա հետ, հայտնում է Roma Press-ը՝ La Repubblica-ին հղումով անելով։
Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, երբ նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, դա ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառներից մեկն է։ Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա սերիայի 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։
Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը»։