ՖՈՏՈ. Այս պահին շատ մեծ պաուզա է ինձ մոտ. Անուշկա Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը, ով մշատպես ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին նրա մոտ «մեծ պաուզա է»:

ArmLur.am-ը դերասանուհուց հետաքրքրվել է դադար վերցնելու պատճառի եւ ոչ միայն:

«Այս պահին շատ մեծ պաուզա է ինձ մոտ: Կարոտում եմ շատ նկարահանման հրապարակը, հուսով եմ, որ շուտով ինչ-որ նորություն կլինի: Անկեղծ ասած առաջարկներ կան, բայց դրանք այնպիսին չեն, որ կցանկանայի նկարահանվել, իմ սրտով չեն: Բացի այդ փորձում եմ մի քիչ ստոպ տալ, որպեսզի հեռուստադիտողն էլ հանգստանա, եւ ես էլ կարողանամ հին կերպարներից դուրս գալ եւ ավելի նորովի ներկայանալ իմ հանդիսատեսին»,-նշեց Անուշկան:

Մեզ հետ զրույցում դերասանուհին,  բացելով որոշակի փակագծերն ընդգծում է, որ տեսակով այնքան էլ ամբիցիոզ չէ, բայց կհրաժարավի նկարահանվել բաց տեսարաններում եւ եթե կերպարն անհետաքրքիր է, ասելիք չունի. «Ես սիրում եմ, երբ կերպարս լինում է խաղարկային»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս