Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը:




Լրահոս