ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդ երեխիս շալակած եմ դպրոց տանում. կութեցիներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութում է: Կութի բնակիչները պատգամավորի հետ հանդիպմանը բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին:

Կութեցիներն առիթից օգտվելով՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ներկայացրեցին հողատարածքների հետ կապված իրենց դժգոհությունները:

Պատգամավորի հետ հանդիպմանը բնակիչները բարձրաձայնեցին նաեւ Վարդենիսի հիվանդանոցն դիալեզի ապարատ չունենալու մասին: Ի դեպ, այս խնդրի շուրջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բազմաթիվ անգամ է բարձրաձայնել: Նշենք, որ դիալեզի ապարատ ունի Մարտունիի եւ Սեւանի բժշկական կենտրոնները:

Մեկ այլ քաղաքացի էլ դիմելով պատգամավորին տեղեկացրեց, որ ինքն ունի մեկ դուստր, բայց տուն չունի:

Պատգամավորը խոստացավ ուսումնասիրել խնդիրը:

Կութեցիները չմոռացան Թագուհի Թովմասյանին ներկայացնել նաեւ տրանսպորտի վերաբերյալ հարցը:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս