ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԸՆՏՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, թե հրաժարական է տալիս իր պաշտոնից: Տեքստում, ի թիվս այլ հարցերի, նա ընդգծել է, որ ապրում ենք մի իրականությունում, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն է, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության եւ ժողովրդի համար ոչ նպատակահարմար:

 

Այսպիսով, ի՞նչ է սպասվում ՀՀ նախագահի հրաժարականից հետո:

ՀՀ Սահմանադրության հոդված 126-ում ասվում է.

«Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը

  1. ՀանրապետությաննախագահնընտրվումէԱզգայինժողովիկողմից:
  2. ՀանրապետությաննախագահիհերթականընտրություննանցկացվումէՀանրապետությաննախագահիլիազորություններիավարտիցոչշուտ, քանքառասուն, եւոչուշ, քաներեսունօրառաջ:
  3. Հանրապետությաննախագահիթեկնածուառաջադրելուիրավունքունիպատգամավորներիընդհանուրթվիառնվազնմեկքառորդը: 107 պատգամավորունեցողխմբակցությունումայսթիվը 27-նէ, այսինքն՝թեկնածուկարողէառաջադրելնաեւընդդիմությունը:
  4. Հանրապետությաննախագահէընտրվումայնթեկնածուն, որըստացելէպատգամավորներիընդհանուրթվիձայներիառնվազներեքքառորդը (81 ձայն): ԵթեՀանրապետությաննախագահչիընտրվում, ապաանցկացվումէընտրությաներկրորդփուլ, որինկարողենմասնակցելառաջինփուլինմասնակցածբոլորթեկնածուները: ԵրկրորդփուլումՀանրապետությաննախագահէընտրվումայնթեկնածուն, որըստացելէպատգամավորներիընդհանուրթվիձայներիառնվազներեքհինգերորդը (64 ձայն): ԵթեՀանրապետությաննախագահչիընտրվում, ապաանցկացվումէընտրությաներրորդփուլ, որինկարողենմասնակցելերկրորդփուլումառավելձայներստացածերկութեկնածուները: ԵրրորդփուլումՀանրապետությաննախագահէընտրվումայնթեկնածուն, որնստանումէպատգամավորներիընդհանուրթվիձայներիմեծամասնությունը:

Այսինքն՝ ամենաուշը երեսունհինգ օր անց պետք է անցկացվի ՀՀ նախագահի նոր ընտրություն, սակայն առաջին փուլով անցնելու համար իշխանություններին նաեւ ընդդիմության ձայներն են պետք:

Թավշյա հեղափոխությանը հաջորդած տարիներին եղան իրադարձություններ, որոնց Արմեն Սարգսյանը ոչ միայն պատշաճ չարձագանքեց, այլ նույնիսկ տեղյակ չէր: Ասվածի վառ ապացույցը հենց 44-օրյա պատերազմն էր, որի ժամանակ նա այնքան էլ ակտիվ չէր, մեկ կամ երկու անգամ է մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին էլ տեղեկացել էր մամուլից: Մասնավորապես, Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ ասվում էր. «Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաեւ պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ՝ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որեւէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որեւէ բանակցության չեմ մասնակցել»։

Իհարկե սա միակ երեւույթը չէ. «5165» շարժում-ը երբ դեկտեմբերին հանդիպել էր Արմեն Սարգսյանին, հետո հայտարարեց, թե նա տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից: Բնականաբար, սա էլ ամենը չէ. նրան չէր զեկուցվում կայացվող որոշումների մասին, եւ հաճախ դա էր պատճառ դառնում, որ Արմեն Սարգսյանը դիմում էր Սահմանադրական դատարան կամ հայտարարում, թե մամուլից է իմացել նորությունների մասին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են այդ ընթացքը վերահսկելու, որ լրացուցիչ խնդիրներ չառաջանան»: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի հրամանին: «500-1000 հանդիսատեսին ինչպե՞ս են ստուգելու, ինչքան էլ փորձում եմ, չեմ կարողանում պատկերացնել»,-նշեց դերասանուհին` հավելելով, որ սա արդեն զավեշտի է նմանվում: Նշենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտել ԱՆ նախարարի նոր որոշումը: Այսուհետ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների. հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Կոճողոտ գյուղի դպրոցում մարդասիրական ակցիայի ժամանակ ռուս խաղաղապահները բարերարների հետ երեխաներին խաղալիքներ եւ քաղցրավենիք են նվիրել։ Նաեւ ռուս խաղաղապահները ծրագրել են նմանատիպ մարդասիրական ակցիա անցկացնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։ Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում եւ հեռավոր շրջաններում բարերարների հետ կիրականացնեն ավելի քան 30 մարդասիրական ակցիա անապահով բնակիչների համար։

 

 

ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑԵԼ

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրասենյակ է բացել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի գրասենյակը հունվարի սկզբից է գործում։ Տեղեկացանք նաեւ, որ Մարությանի գրասենյակը հիմնականում էլեկտրոնային փոստի եղանակով է կապ հաստատում թե՛ քաղաքացիների, թե՛, ինչպես պարզվեց, մեզ՝ լրագրողներիս հետ։ Մեր ձեռքի տակ հայտնված հեռախոսահամարին գրասենյակը ներկայացնող աղջիկը պատասխանեց, բայց հորդորեց բոլոր տեսակի հարցերը գրավոր ուղղել։ Այնուամենայնիվ, պարզեցինք, որ Մարությանի գրասենյակը քաղաքացիների հետ կապ պահելու ու համայնքային խնդիրներով զբաղվելու գործառույթ է որդեգրել:

 

 

ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 16.3 տոկոսով: Բայց, մյուս կողմից, նախորդ տարվա 11 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են պակասել 4.1 տոկոսով: Ընդ որում՝ նվազում արձանագրվել է երկու՝ ե՛ւ արտահանման, ե՛ւ ներկրման ուղղություններով: Նշված ժամանակահատվածում ավելացել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները 2.8 տոկոսով: Ավելին՝ աճ գրանցվել է նաեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում 24.3 տոկոսով:

Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը աճել է 22.7 տոկոսով, ներմուծումը՝ 0.2 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել` ներմուծման դեպքում՝ 57.4 տոկոս: Օդային տրանսպորտով արտահանման ծավալները կտրուկ նվազել են՝ կազմելով 23 տոկոս:

Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 9.3 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է:

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ

Ազգային ժողովում այսօր՝  հունվարի 25-ին, լսումներ տեղի կունենան։ Թեման կրթությունն է, նախաձեռնողը՝ խորհրդարանական ընդդիմությունը։ Պատգամավորների հրավերով ԱԺ նիստերի դահլիճում հրավիրյալ ուսուցիչները, դպրոցի տնօրենները, կրթության փորձագետներն ու ոլորտի այլ մասնագետները կքննարկեն «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ԱԺ-ն արդեն իսկ ընդունել է առաջին ընթերցմամբ։ Օրենքի լրամշակված տարբերակի հետ կապված մասնագետներն ու փորձագետները մի շարք անհամաձայնություններ են հայտնել, բայց ամենաքննարկված ու քննադատված դրույթը դպրոցի կառավարման մոդելի փոփոխությանն է վերաբերում։ Ըստ նոր կարգի՝ դպրոցը երկու տնօրեն է ունենալու, նրանցից մեկը պատասխանատու է լինելու կրթության բովանդակության, մյուսը՝ վարչական-տնտեսական հարցերի համար։ Օրենքի այս դրույթն իսկապես պարզաբանման կարիք ունի, քանզի հստակ չէ՝ երկու տնօրեններից որն ինչ կարգով է ընտրվելու եւ ում է հաշվետու լինելու։

 

 




Լրահոս