Հունվարի 24-ին և 25-ին, ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում և իրացման ցանցում:
Խախտում հայտնաբերվել է մայրաքաղաքի միայն 1 կազմակերպությունում՝ հանրային սննդի օբյեկտում, կազմվել է արձանագրություն:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: