Այս պահին մեր ժողովուրդը շատ էմոցիոնալ է եւ ցանկացած որոշում ընդունում է ագրեսիվ. Արաքսյա Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն որ պատվաստվում ենք դա արդեն վատ է, ինչու՞, որովհետեւ մեր ամբողջ գիտակցական կյանքում մեզ սովորեցրել են լինել ազատ եւ անկախ մեր որոշումների եւ քայլերի մեջ, իսկ այսօր համաշխարհային մակարդակով փորձում են ճնշումների ենթարկել մեր ազատ կամքը: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Արաքսյա Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի հրամանին:

«Պարտադիր, ստիպված պատվաստվելու հանգամանքն էլ ավելի է մարդուն տրամադրում, որ չցանկանաս այդ քայլին գնալ: Կարծում եմ՝ այս համաշխարհային հիստերիան շուտով կանցնի: Այս պահին մեր ժողովուրդը շատ էմոցիոնալ է եւ ցանկացած որոշում ընդունում է ագրեսիվ, ես չգիտեմ գուցե դա իսկապես ճիշտ որոշում է, գուցե եւ ոչ: Ես գիտեմ միայն, որ ես պատվաստվեցի նրա համար, որ ինձ ազատեմ ավելորդ ծանրաբեռնվածությունից, քանի որ աշխատում եմ պետական համակարգում»,-ասաց դերասանուհին:

Նշենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտել ԱՆ նախարարի նոր որոշումը: Այսուհետ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:

Լիդա Եղիազարյան




Լրահոս