Հայաստանում վիրուսային թոքաբորբի դեպքերն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն ավելացել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկեցավ, որ մեր հանրապետությունում նախորդ տարվա նոյեմբերին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 1676 դեպք: Մինչդեռ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին արձանագրվել է թոքաբորբի 1621 դեպք՝ չճշտված հարուցիչով:

Այսինքն, 55-ով դեպքերի քանակն ավելացել է: Իսկ վիրուսային թոքաբորբի արձանագրված դեպքերի քանակը կազմել է նոյեմբերին կազմել է 1040, հոկտեմբերին՝ 898, սեպտեմբերին՝ 678: Այս ցուցանիշը եւս ավելացել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 13 հազար 873 դեպք։ Իսկ հունվար-հոկտեմբերին գրանցվել է թոքաբորբի 12 հազար 197 չճշտված հարուցիչով դեպք:

Պաշտոնական տվյալներով, չճշտված հարուցիչով թոքաբորբի 2246 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների մոտ, 977՝ 0-2, իսկ 811-ը՝ 3-6 տարեկան երեխաների մոտ: Բացի այս, տեղեկացնենք, որ նախորդ տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է նաեւ վիրուսային թոքաբորբի 9615 դեպք: Պաշտոնապես, այս ցուցանիշը եւս ավելացել է:

Ս.Հ.




Լրահոս