ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաներ, այն էլ՝ բարձր գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավտոմեքենաների շուկան ակտիվացել է. առեւտրի ծավալները բավականին աճել են: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ ավտոմեքենաների առեւտրի ծավալաները 14.9 տոկոսով ավելացել են: Հայաստանում նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 103 մլրդ 508 մլն 100 դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:

Ավելին, նշենք, որ տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: Աշխարհում ավտոմեքենա արտադրող գործարանները կորոնավիրուսի պատճառով  ավտոմեքենա չեն արտադրել: Սա է պատճառը, որ ավտոմեքենաների գները կտրուկ բարձրացել են. օրինակ՝ Honda Civic ավտոմեքենան, եթե 2019 թվականին արժեցել է 17 000 դոլար, ապա հիմա այն գերազանցում է 25 հազար դոլարը: իսկ 2020 թվականին, երբ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարված, ավտոմեքենաների գները ցածր էին. մարդիկ իրենց գոյությունը պահելու համար ստիպված իրենց 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով էին վաճառում:

Ս.Հ.




Լրահոս