COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում հասել է 362,5 միլիոնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսով ախտահարման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 27-ի առավոտվա դրությամբ հասել է 362 467 496-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 626 855-ի:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Էէ Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 72 910 136 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 876 065-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 40 371 500-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 491 700:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 24 560 093 հիվանդացած, նրանցից մահացել է 624 717-ը: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 27-ի առավոտվա դրությամբ կազմել է 724,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2690, Հնդկաստանում՝ 351, Բրազիլիայում՝ 2906 մարդ:




Լրահոս