Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջև, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է Ղրղզստանի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Բիշքեկը հավելել է, որ տաջիկական կողմն օգտագործում է ականանետեր և նռնականետեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի սահմանապահներն անցել են ծառայության ուժեղացված տարբերակի՝ Տաջիկստանի հետ սահմանին լարվածության պատճառով։

2021 թվականի հուլիսին Ղրղզստանը նույնպես հաղորդել էր ղրղզ-տաջիկական սահմանին սահմանապահների փոխհրաձգության մասին։




Լրահոս