Հունվարի 27-ին, ժամը 10:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին, «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Մ․) և «BMW» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ, իսկ «Lada Priora», «Niva», «Chevrolet Cruze», «Mercedes-Benz C300», «BMW», «Ford Focus», «Mercedes-Benz C180», «Mitsubishi Montero», «Kia», «Vaz 21099» (վարորդ` Գ. Ա.) և «Honda CR-V» (վարորդ` Ռ. Խ.) մակնիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հոսանքազրկել են և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև «Vaz 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Լ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: