Պաշտոնական Անկարան դեմ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երրորդ երկրում տեղի ունենա։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական «Իլհաս» լրատվականին։
Հղում անելով Թուրքիայի դիվանագիտական սեփական աղբյուրներին՝ լրատվամիջոցը տեղեկացնում է՝ թուրք պաշտոնյաները կարևորում են, որ հայ ու թուրք գործընկերների հետագա հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում տեղի ունենան։ Թե ինչն է հետագա հանդիպումները միայնումիայն ՀՀ-ում կամ Թուրքիայում իրականացնելու դրդապատճառը, նպատակը կամ տրամաբանությունը, դիվանագիտական խողովակները լռում են։