ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՊՆ -ին անորակ հրթիռների մատակարարման քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մակար Ղամբարյանին: Ի դեպ վերջինս ազատման դիմում էր գրել 2020 թվականի նոյեմբերի 24-ին :
Մ.Ղամբարյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 29-ին:
Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, Դավթյանի նախկին տեղակալը՝ Ստեփան Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն ու Զինված ուժերի բարձրաստիճան մի շարք այլ զինվորականներ։ Ընդ որում, Գալստյանը դեռ Գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, երբ կալանավորվեց, ամիսներ անց վարչապետը, հղում անելով օրենքին, որով զինծառայողը իր դեմ հարուցված քրգործի պատճառով չի կարող պաշտոնավարել, առաջարկեց աշխատանքից ազատել նրան, նախագահը ստորագրեց հրամանագիրը։ Թե ինչու օրենքը Գլխավոր շտաբի պետի դեպքում չի կիրառվել, քաղաքական իշխանությունները չեն բացատրում։
Քնար Մանուկյան