
Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ նաեւ սահմանամերձ Նորաբակում: Պատգամավորի հետ հանդիպմանը բարձրաձայնեցին վատ, անսարք ճանապարհների, խմելու ջրի խնդրի եւ անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի մասին: Բնակիչներ կան, որոնք Վարդսենիսից են խմելու ջուր բերում:
Ի դեպ, նորաբակցիներին պատգամավորի՝ իրենց գյուղ կատարած այցը ոգեւորեց:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան