Արդեն երկու օր է համացանցում մեծ տարածում է գտել եւ քննարկումների առիթ դարձել դերասան Հայկ Չոմոյանի եւ դերասանուհի Լիլիթ Բադանյանի գեղեցիկ տանգոն, որը նրանք պարել են Հայկի տարեդարձի երեկոյի ընթացքում: Սակայն ժամեր անց համացանցը ողովեց նրանց տանգոյի տեսանյութով, որին էլ հաջորդեց տարաբնույթ խոսակցությունների տեղատարափ, թե զույգը սիրավեպ ունի:
Աղմկահարույց տանգոյի մասին ArmLur.am-ը զրուցել է Լիլիթ Բադանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Հայկի հետ սիրավեպ ունի, թե ոչ:
«Հետաքրքիր է՝ ընդամնեը մեկ տանգոն դարձավ հանրության շրջանում մեծ քննարկումների առիթ: Ես եւ Հայկը պարզապես խաղընկերներ ենք, մենք նկարահանվում ենք նույն նախագծում, ուրիշ ոչինչ: Հայկի ծնունդին հրավիրված էինք ամբողջ նկարահանման կազմով: Մենք պարզապես մի պար ենք ունեցել, որը տարածվեց եւ մարդիկ սկսեցին խոսել այն մասին, թե մենք սիրավեպ ունենք: Նկարահանման հրապարակից դուրս նույնիսկ շփում չունենք»,-մեզ հետ զրույցում նշեց Լիլիթը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան