
«Ռոմայի» պաշտոնական կայքը ներկայացրել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին: Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար կպայքարեն Տեմի Աբրահամը, Մարաշ Կումբուլան, Հենրիխ Մխիթարյանն ու Սերժիու Օլիվեյրան: Հաղթողն ընտրվելու է երկրպագուների քվեարկության արդյունքում, որը տևելու է մինչև հունվարի 29-ը:
Նշենք, որ այս ամսվա ընթացքում «Ռոմայի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 5 հանդիպման՝ խփել է 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: