Նշվել են մի շարք ախտանիշներ, որոնք բնորոշ չեն կոնորավիրուսի «Օմիկրոն» շտամին: Այս մասին հայտնել է ռուս հայտնի բժիշկ-թերապեւտ Ալեքսեյ Վոդովոզովը:
«Օմիկրոնը գործնականում չի հասնում թոքեր, նա կանգ է առնում բրոնխներում, այսինքն՝ բրոնխիալ հատվածում։ Ես չէի ասի, որ «օմիկրոն»-ով բրոնխիոլիտը շատ ավելի լավ է, քան «դելտա»-ով թոքաբորբը, բայց այս հիվանդության ընթացքն ավելի մեղմ է»,- ասել է մասնագետը։ Նրա կարծիքով, հոտի կորուստը նույնպես հազվադեպ ախտանիշ է «օմիկրոն»-ով վարակվածների մոտ:
«Հաճախ, հոտառությունը կորցնելով, մարդիկ հասկանում էին, որ հիվանդ են և գնում էին հետազոտություն անցնում։ «Դելտա» շտամով վարակվելու դեպքում այդ ախտանիշն արդեն ավելի քիչ էր տարածված, իսկ «Օմիկրոնի» դեպքում հոտի կորուստը հազվադեպ երեւույթ է»,- նկատել է նա: Սա դեռ ամենը չէ. մասնագետները հորդորում են կորոնավիրուսով վարակվածներին ինքնաբուժությամբ չզբաղվել, քանի որ դա կարող է դառը հետեւանքներ ունենալ:
Ս.Հ.