Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի են դարձել 5 քաշային կարգի եզրափակիչների մասնակիցները, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: 48 կգ քաշային կարգում Գյումրու մարզադպրոցի սան Սեյրան Վարդանյանը առավելության է հասել Արմեն Ղուշչյանի նկատմամբ: 54 կգ քաշային կարգում Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Էրիկ Թոխյանը համառ պայքարում հաղթել է աշխարհի առաջնության մասնակից Վահե Բադալյանին: Նույն քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել նաև Ջանիկ Սահակյանը: 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը հաղթել է Դավիթ Հովհաննիսյանին: Եզրափակիչում նա կմրցի օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ռուսլան Ասլիկյանի հետ:
71 կգ քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել Գեղարքունիքը ներկայացնող Նարեկ Զախարյանն ու Հայրիկ Նազարյանը: 80 կգ քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Համբարձում Հակոբյանն ու Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը: