ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։
Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»։