«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» 2022-ի հունվարի 27-ի բանաձևի հարցով զեկույցին ԵԽԽՎ-ում ներկայացված 324 խորհդարանականներից քվեարկությանը 80-ն է մասնակցել։ Նրանցից զեկույցին կողմ է քվեարկել է 50-ը, դեմ 14-ը, 16-ը ձեռնպահ են մնացել։ Հարկ ենք համարում նշել, որ որպես կանոն՝ որևէ հարցի համար քվերակելիս՝ ԵԽԽՎ-ում հազվադեպ է լինում, որ քվեարկածների ընդհանուր թիվը 100-ից պակաս է լինում։ Սա վկայումն է այն բանի, որ եվրոպացիներին բնավ չի հետաքրքրում, թե ժողովրդավարության առումով Հայաստանում ինչ է կատարվում կամ չի կատարվում։ Հետաքրքիր է նաև հանգամանքը, որ քվեարկության առանձնակի ակտիվություն ցուցաբերել են միայն Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու մասամբ Թուրքիան։ Նշենք, որ ԵԽ անդամ 47 երկրներից այս չորս պետությանը բաժին է ընկնում քվեարկածների ընդհանուր ձայների 1/3-ից ավելին։
Զեկույցին, հիշեցնենք, բացառությմաբ ռուսների, որ ձեռնպահ են քվեարկել, մյուս բոլորը դեմ էին քվերակել՝ ադրբեջանցիները, թուրքերն ու Հայաստանի պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Վերջինիս քվեարկությունից հետո իշխանական թևերը՝ իշող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու իշխանամերձ այլ ուժեր իրական արշավ են սկսել Մամիջանյանի դեմ, թե «տեսեք՝ հայ պատգամավորը թուքերին ու ադրբեջանցիներին հավասար հակահայ գործունեություն է իրականացնում»։ ՔՊ-ականներն այնպիսի մի կարևորություն են տալիս վորենշյալ քվեարկությանը, ասես այն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին կարևոր մի փաստաթուղթ է, այնինչ այդ զեկույցը, փաստացի, շատ քիչ պատվիրակի է հետաքրքրել։ Այսպես ասես՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը եվրոպացիներին բնավ չի էլ հուզում։ ՔՊ-ականները, պարզապես, լուն ուղտ դարձրել ու արշավ են սկսել Մամիջանյանի դեմ։
Իրականում, սակայն, Հայկ Մամիջանյանի՝ հենց այդ նույն զեկույցի վրա կատարած աշխատանքի ու ջանքերի շնորհիվ՝ ՀՀ-ի շահերը ոտնահարող ադրբեջնական որևէ առաջարկ չի ընդունվել, մերժվել է։ Դրա մասին սակայն նույն ՔՊ-ականները, հասկանալի պատճառներով, լռում են։ Բացի դրանից՝ իր ելույթի տեքստում ընդդիմադիր պատգամավորը խոսել է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների նկատմամբ Եվրոպայի անգործության մասին։ Այս ամենի մասին, բնականաբար, իշխանավորներն ու նրանց հարող արբանյակները չեն խոսելու, քանզի քաղաքական գզվրտոցներն ու անհիմն մեղադրանքները շատ ավելի կարևոր են ու պահանջված։