Ուկրաինայի հետախուզությունը Կիևից դուրս է բերել գաղտնի փաստաթղթեր, այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ «Ուկրաինական հետախուզությունը մայրաքաղաքում գտնվող իր շտաբ-բնակարանից դուրս է բերել գաղտնի փաստաթղթեր և սարքավորումներ տեղափոխելով դրանք երկրի արևմուտքում գտնվող անվտանգ վայրեր», – գրում է թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին, ովքեր այս տեղեկությունը փոխանցել են անանունության պահանջից ելնելով:
Պարբերականը նման քայլն անվանել է այն «արտաքին դրսեւորումներից» մեկը, ըստ որի Կիեւը պատրաստվում է սրել իրավիճակը։ Այդուհանդերձ, ըստ թերթի, արևմտյան պաշտոնյաներին անհանգստացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «հրապարակային թերահավատությունը», ով ավելի վաղ ասել էր, որ այլևս չի տեսնում իրավիճակի ավելի մեծ սրացում, քան նախկինում էր։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և այս ֆոնին ուժեղացնում են իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանից էլ մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի կեսը կենտրոնացրել են շփման գծի երկայնքով և արգելված զինատեսակներից կրակում են աշխարհազորայինների վրա։
Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն բացատրել են, որ էսկալացիայի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններն են, որոնք Ուկրաինային զենք են «մատակարարում»՝ դրանով իսկ մղելով նրան ռազմական արկածախնդրության։