Եղանակը կտաքանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում` հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի -3 -5, վաղը ցերեկը՝ +5 +7։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -11 -16, ցերեկը՝ 0 -4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1+1,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +2 +4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -3+1,

Լոռիում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ 0+5,

Տավուշում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10 -14, ցերեկը՝ 0 -4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +4+7,

Արարատում գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +5 +8,

Արմավիրում գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +5 +8,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ 0 -2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4 +1, ցերեկը՝ +6 +11,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ +1+5,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +8 +13:




Լրահոս