Բրիտանիայում COVID-19-ից ապաքինվածների մոտ հայտնաբերել են թոքերի ծանր պաթոլոգիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական գիտնականների խումբը հայտնաբերել է դժվար ախտորոշվող թոքերի պաթոլոգիա հետքովիդային ախտանշանով պացիենտների շրջանում, որոնց մոտ նկատվել է արյան միջոցով գազերի դժվար փոխանցում, ասվում է հետազոտության մասին Օքսֆորդի NIHR կենսաբժշկական հետազոտությունների կայքում հրապարակված տեքստում, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

Գիտափորձին մասնակցել է 36 կամավոր, որոնց շրջանում 13 մարդ եղել է առողջ: Ընդգծվում է, որ որոշ պացիենտներ, որոնց շրջանում COVID-19-ն ունեցել է թեթեւ արտահայտված ընթացք, շարունակել են գանգատվել հեւոցի վերաբերյալ ապաքինվելուց մի քանի ամիս անց:

«Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով քսենոնի հիպերբեւեռացված գազի օգտագործմամբ հաջողվել է հաստատել տեւական COVID-19-ով չհոսպիտալացված պացիենտների մոտ գազափոխանակման նշանակալի խախտում (11 մարդ), մինչդեռ բոլոր մնացած հետազոտությունները նորմալ արդյունք են ցույց տվել»,-ասվում է հրապարակման մեջ:

Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ հետազոտության սովորական մեթոդները, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիան, չեն հայտնաբերել պացիենտների մոտ որեւէ շեղումներ:

Գիտնականները եզրակացրել են, որ հայտնաբերված անոմալիայի հետեւանքները հայտնի չեն, ինչը պահանջում է հետագա ուսումնասիրություններ այդ ոլորտում:




Լրահոս