Կոռուպցիայի համաթիվը կանգ է առել. պայքար չի՞ տարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթիվը: Այս միջոցի պարագայում կոռումպացվածությունը չափվում է 0-ից 100 միավորով։ Ըստ այդմ, որքան ցածր են երկրի հավաքած միավորները, այնքան մեծ է կոռումպացվածության աստիճանը։ Նշենք, որ 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները:

Հեղափոխությունից հետո Հայաստանն այս հարցում էական առաջընթաց էր գրանցել եւ  2018-ի 35 միավորի փոխարեն՝ 2019 թվականին գրանցել էր 42, իսկ 2021-ին՝ 49 միավոր: Սակայն այս տարի ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ համաթիվը կանգ է առել եւ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՀՀ-ն ունի 49 միավոր և 58-61-րդ հորիզոնականները կիսում է Հորդանանի, Հունաստանի ու Նամիբիայի հետ։

Ն.Հ.




Լրահոս