
Հյուսիսային Կորեան հաստատել է, որ կիրակի օրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։ Այս մասին հայտնում է ամերիկյան NK News ինտերնետային պորտալը։
Նշվում է, որ խոսքը Hwaseong-12 հրթիռի մասին է։ Հաղորդվում է, որ արձակումն իրականացվել է հրթիռի սպառազինության համակարգի աշխատանքի ճշգրտությունը ստուգելու համար։
Հրատարակության տվյալներով՝ փորձարկմանը ներկա չի եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։