ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքից:
Ինչպես հայտնի է 2022թ. հունվարի 30-ին ժամը՝ 01:58-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխել է տղամարդու դիակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 34-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Այսպիսով ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանության կասկածանքով ձերբակալված 29-ամյա երիտասարդը վաճառակետի սեփականատերերից մեկն է, որը իր աշխատակցի հետ ֆինանսական խնդիրներ է ունեցել, խոսակցությունը ֆինանսական այն աստիճան է թեժացել, որ նա, ըստ նախնական վարկածի, դանակով սպանել է իր աշխատակցին:
Ք.Մ