ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվել է եւ դարձել 7 օր. նոր մեղմացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մեղմացրել է օդանավակայաններում արդեն 1.5 տարի գործող խիստ սահմանափակումները։ Ի դեպ, նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ նոր փոփոխություններով՝ Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվել է եւ դարձել 7 օր: Իսկ չպատվաստվածների համար սահմանվել է 10 օրացուցային օր, որը կարող է կրճատվել՝ դառնալով 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում: Նաեւ՝ նշենք, որ խուսափելու համար առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ` հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Ի դեպ, կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը եւ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն ունեն կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման միջոցառումներ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ մեր հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք, ունենք 7 մահվան դեպք:

Ս.Հ.




Լրահոս