
ArmLur.am-ը երեկ էր տեղեկացրել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանին որպես նախագահի թեկնածու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր առաջադրել:
Քննարկումները, ըստ մեր տեղեկությունների, եղել է ՔՊ վարչության ներսում, ու ամեն բան արվել է, որ գաղտնի պահվի թեկնածուի անունը, մինչև Խաչատուրյանը կտա իր համաձայնությունը:
ԱԺ ՔՊ խմբակցության հետ հարցը դեռևս չի քննարկվել, պատգամավորները մեզ հետ զրույցում Խաչատուրյանի՝ որպես նախագահի թեկնածու մասին կարծիք չարտահայտեցին՝ պատճառաբանելով, թե երբ պաշտոնապես առաջադրվի, այդ ժամանակ էլ կարծիք կհայտնեն:
Սևակ Վարդումյան