«Օմիկրոնն» ավելի թեթեւ թոքաբորբ Է առաջացնում, քան դելտա շտամը. փորձագետներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կորոնավիրուսի օմիկրոն շտամն զգալիորեն ավելի թեթեւ թոքաբորբ Է առաջացնում, քան «դելտան»: Այս եզրակացությանն են հանգել Տոկիոյի համալսարանին կից Գիտական բժշկագիտության հետազոտական կենտրոնի մասնագետները, հունվարի 31-ին հաղորդել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ մասնագետները հետազոտություններ են կատարել գերմանամկների վրա եւ պարզել, որ «օմիկրոն» շտամով վարակման դեպքում թոքերի ախտահարման աստիճանն զգալիորեն ցածր Է, քան դելտա շտամով վարակվելիս: Միեւնույն ժամանակ նույնիսկ օմիկրոն շտամի դեպքում հետազոտության շրջանակներում մահացու դեպքեր են արձանագրվել գեմանամկների թվում: Ճապոնացի մասնագետներն ընդգծում են, որ չարժե նվազեցնել զգոնությունն այն պատճառով, թե օմիկրոն շտամն ավելի թեթեւ տեսակի թոքաբորբ Է առաջացնում, քանի որ տարեց մարդիկ եւ քրոնիկական հիվանդություններով մարդիկ միեւնույն Է գտնվում են բարձր ռիսկի խմբում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս