Քանի որ այս պահին դեռեւս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի, որ այսօր որեւէ մեկնաբանություն անենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուն է:
«Դեռեւս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի»,-ասաց նա:
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում, նա ասաց. «Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաեւ այսօրվա նախարար: Այդ պայմաններում, կարծես, կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաեւ որպես այսօրվա կառավարության անդամ, նաեւ քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: