
«Շիրակի» ֆուտբոլիստուհիներ Մերի Ղռաթյանը, Ակսանա Պետոյանը, Աննա Եղյանը և Նաիրա Կատիկյանը հրավիրվել են Հայաստանի կանանց Մ-19 հավաքական: Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի քարտուղարությունը:
Նրանք հավաքականի կազմում փետրվարի 2-4-ը կմասնակցեն ուսումնամարզական հավաքի: