ՏԵՍԱՆՅՈՒԹ. 400 մլն դրամ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին. ինչ են անելու այդ գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի կոմիտեին հատկացրել է 400 մլն դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հատկացման վերաբերյալ այս որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում: Նշենք, որ այս մասին որոշման նախագիծը չզեկուցվող է:

Մեզ հայտնի դարձավ, որ այն տրվել է «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման համար:

Այսինքն 400 մլն դրամ գումարը հատկացվել է քաղավիացիայի կոմիտեին՝ ընթացիկ տարվա ծախսերի համար: Թե կոնկրետ ինչ է անելու քաղավիացիան այս գումարով, պաշտոնական որեւէ բացատրություն չկա: Եւ սա այն դեպքում, երբ քաղավիացիայի կոմիտեն ընթացիկ տարվա համար ունի հաստատված բյուջե: Թե ինչու է անհրաժեշտություն առաջացել եւս լրացուցիչ 400 մլն դրամ հատկացնել, հայտնի չէ:

Բայց սրան զուգահեռ, նշենք, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները 36 ամսով ազատվել են 10 հազար դրամ ՙօդի տուրքից՚: Մասնագիտական մի շրջանակ կանխատեսում է, որ 400 մլն դրամով քաղավիացիայի կոմիտեն մտադիր է ծածկել նոր չվերթների ծախսերը, որոնց մեջ է մտնում նաեւ ՙօդի տուրքը՚ չստանալու արդյունքում առաջացող բացերը:

Նշենք, որ «օդի տուրքից» ազատվել է նաեւ թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը, որին թույլատրվել է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ոչ կանոնավոր թռիչքներ։ Տեղեկացնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «FlyOne Armenia» ընկերությունը եւս փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Ս.Հ.




Լրահոս