Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իրենց խմբակցության պատգամավորների՝ սահմանագիծ այցի առնչությամբ չի ցանկանում մանրամասներ հայտնել՝ հաշվի առնելով անվտանգային նկատառումները: Մանուկյանը նշեց, թե ձեռնպահ են մնում հրապարակային գնահատականներ տալուց, սակայն իրենց դիտարկումները համապատասխան գերատեսչություններին անպայման փոխանցվելու են:
Գեղամ Մանուկյանը նկատեց, թե մինչեւ այժմ կրկին դիմել էին առաջնագիծ այցելելու համար, սակայն մշտապես մերժում էին ստանում, սակայն այս անգամ դրական արձագանք եղավ եւ հենց Բանակի օրը մեկնեցին առաջնագիծ:
«Իրականում նախաձեռնությունը հենց այդ օրվա առիթով էր: Դրանից առաջ պաշտպանական գերատեսչությունը ընդդիմադիր պատգամավորներին պարբերաբար մերժում էր առաջնագիծ գնալ, շատ լավ առիթ էր եւ այս անգամ գնացինք եւ տարբեր խմբեր տարբեր հատվածներում եղանք: Բնականաբար այդպիսի այցերը պետք է պարբերաբար բնույթ կրեն: Շատ ռազմավարական հարցերից մեկն է, որև հիմա ծառացած է մեր երկրի առաջ անվտանգային հարցերը՝ հաշվի առնելով, որ մի քանի հարյուր ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական գիծն ավելի ընդլայնվել է եւ ակնառու են, որ բազմաթիվ պրոբլեմներ ու խնդիրներ կան», – նկատեց նա:
Նաիրա Հովհաննիսյան