Երեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, կկայանա ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անմիջակա հանդիպում չի պլանավորվում»,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսպես Է նա մեկնաբանել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ այդ շաբաթ պլանավորվող շփման վերաբերյալ Վաշինգտոնում պաշտոնական անձանց հայտարարությունները: Լավրովի եւ Բլինքենի բանակցություններն անցկացվել են հունվարի 21-ին Ժնեւում: Ավելի ուշ ԱՄՆ-ը Ռուսաստանին ներկայացրել Է անվտանգութան երաշխիքների շուրջ առաջարկությունների գրավոր պատասխանը: Հունվարի 26-ին Բլինքենը հայտարարել Է, թե հուսով Է, որ Լավրովի հետ զրույց կունենա առաջիկա օրերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: