Ուշագրավ իրավիճակ դատավոր Բորիս Բախշիյանի շուրջ. ԱԱԾ-ն ու դատախազությունը գործընթաց են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել.

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան մտահոգություն է հայտնել նշելով.

«Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» վերաբերյալ քրեական գործը մակագրվել է հենց Բորիս Բախշիյանին։ Օրերս Աշոտ Մինասյանը ազատ արձակվեց:




Լրահոս