
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի ընթացքում, բացի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումից, այլ երկկողմ շփումներ չեն պլանավորվում կորոնավիրուսային սահմանափակումների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շատ խիստ են քովիդային սահմանափակումները: Ընդ որում, դրանք կապված են նույնիսկ (Օլիմպիադայի) բացման արարողությանը հյուրերի տեղաշարժերի հետ: Ուստի խիստ դժվարին կլինի հանդիպել միմյանց»,-հունվարի 31-ին Պեսկովն ասել Է լրագրողներին:
Այսպես Է նա պատասխանել այն հարցին, թե Պուտինը հնարավորություն կունենա արդյոք Պեկինում Օլիմպիական խաղերի արարողության բացմանը հանդիպել նաեւ այնտեղ գտնվող Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ոչ մի երկկողմ հանդիպում այժմ (Պուտինի) պլաններում չկա»,-հայտարարել Է Պեսկովը: Ավելի վաղ Պուտինը հայտարարել Էր, որ մտադիր Է 2022 թվականի փետրվարին այցելել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը եւ բանակցություններ անցկացնել Սի Ծինպինի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: