
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 24-ից 31-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 53 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 40-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 66-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։