
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հանդիպում է անցկացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումն անցկացնելու հարցով նախապես դիմել էր ԱՄՆ-ն։
Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել նիստի անցկացման հարցում: Կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ է եղել երկու երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, 3 երկիր ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 կողմ ձայն։ Ինչպես հայտարարել է խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:
Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անվանել է անհիմն: