Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրն անհայտ է, ի՞նչ են ասում ԿԳՄՍ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն ամիսներ շարունակ բարձրաձայնում է, որ պատերազմի օրերին թանգարանից դուրս բերած հավաքածուի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Երեկ՝ փետրվարի 1-ին, լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա հույս է հայտնել, որ հարցին ի վերջո կառուցողական լուծում կտրվի։ «Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված: Գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն»,- ասուլիսի ժամանակ նշել է Ասծատրյանը:

Հարցի առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հետ: Տեղեկացանք, որ Վարդան Աստծատրյանը հանդիպում է ունեցել ոլորտը համակարգող նախարարի հետ: «Այժմ որոշակի գոծընթաց է գնում, ինչից հետո նախարարությունը, ըստ անհրաժեշտության, հավելյալ մեկնաբանությամբ հանդես կգա»,- փոխանցեցին նախարարությունից:




Լրահոս