ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ-ն չի շտապում վարույթ ընդունել ընդդիմադիրների դիմումը. ինչ է սպասվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, նոյեմբերի 23-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Սակայն մինչեւ այժմ Սահմանադրական դատարանն այն վարույթ չի ընդունել. գործը  գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, այդ փուլը երկարաձգվել է միչև փետրվարի 15-ը, որից հետո չի բացառվում, որ կրկին երկարաձգվի որոշակի ժամկետով: Այդ երկարաձգումը ՍԴ-ից պայմանավորում են գործի բարդությամբ: Ուսումնասիրության համար 6 ամիս ունեն, այսինքն՝ մինչև մայիսի 23-ը: Առանձին, բացառիկ դեպքերում կարող է ևս 3 ամիս ավելացվել:

Հավելենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։  Ըստ օրենսդրական փաթեթի հիմնավորման, «առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմը․․․ թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա արգելանք կիրառել և այն բռնագանձել առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Սա հատկապես կարևոր գործիք է, այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն իրականացնելն անհնար է օբյեկտիվ պատճառներով»։

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ 3 գործ ուղարկվել է դատարան, որոնք առնչվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս