ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի միջոցով: Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև Բանկի ներսում փոխանցումների համար:

Փոխանցում կարելի է կատարել Բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը ինտերնետ կապ և ցանկացած բանկի քարտ: Ընդամենը մի քանի հաջորդական քայլեր և գումարն արագ ու ապահով կուղարկվի ստացողին: Անհրաժեշտ է լրացնել ստացողի քարտի համարը կամ հաշվեհամարը, ինչից հետո ստացողի ոչ ամբողջական անունը և ազգանունն ավտոմատ կարտացոլվեն էկրանի վրա՝ ստուգման նպատակով:

Փոխանցվելիք գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով: Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1,000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 500 հազ․ ՀՀ դրամ:

Փոխանցման անվտանգությունն ապահովելու նպատակով՝ միջոցների ելքագրումը կատարվում է 3D Secure համակարգով (Verified by Visa/MasterCard Secure Code): Դա ուղարկողի կողմից վճարման հաստատումն է՝ թողարկող բանկի կողմից տրամադրված մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրման միջոցով:

Գործարքի ավարտին համակարգը ձևավորում է անդորրագիր, որը հնարավոր է տպել կամ ուղարկել մուտքագրված էլեկտրոնային հասցեին: VTB-in ծառայության միջնորդավճարը կազմում է 2% փոխանցման գումարից, որը փոխանցման պահին ավտոմատ գանձվում է ուղարկողի քարտից:

Բանկային/քարտային հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան և փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով` երկուշաբթիից – ուրբաթ օրերին՝ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս