ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Դավիթ Առաքելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 145-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»,-ասված է որոշման մեջ: