
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կողմերը կարծիքներ են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի ու ՌԴ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ն անպատրաստ է համարժեք արձագանքել Ռուսաստանի հիմնավորված մտահոգություններին։
ՌԴ ղեկավարը նաև հայտարարել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները։