Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս պահին օրակարգում չէ. Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրներն իրավունք ունեն ազատորեն ընտրել, թե որ միության կազմ մտնել, սակայն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս պահին օրակարգում չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Պուտինի խոսքերը:

Ռուսաստանի ղեկավարը նախօրեին հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունները նպատակ ունեն վերադարձնել Ղրիմը՝ այց թվում և ռազմական ճանապարհով: Այդ համատեքստում նա հարցադրում էր արել, որ եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և նման ռազմական գործողություններ իրականացնի, արդյոք ՌԴ-ն պատերազմելու է ՆԱՏՕ-ի դեմ:

«Ցանկացած պետություն իրավունք ունի անդամակցություն խնդրել պաշտպանական դաշինքում, ցանկացած պետություն ազատ է այս հարցում: Կանցլեր Շոլցը նման հարցին 10 օր առաջ պատասխանել է, որ ներկայում Ուկրաինայի անդամակցությունն օրակարգում չէ»,- հայտարարել է Հեբեշթրայթը:




Լրահոս