Վարդենիսում ՔՊ ավագանու հայցը մասնակի է բավարարվել, Վերաքննիչ դատարան ենք դիմելու․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության հայցն ընդդեմ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» դաշինքի վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, բավարարել է՝ անվավեր ճանաչելով դեռևս հունվարի սկզբին տեղի ունեցած համայնքապետ ընտրությունը, ինչի ժամանակ Խաչատրյանը համայնքապետ էր ընտրվել։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ դատարանը մասնակի է բավարարել հայցը։ «ՔՊ ավագանու անդամների հայցը մասնակի է բավարարվել է, ավագանու ընտրության արդյունքներն ամփոփելու որոշումն է անվավեր ճանաչվել։ Դատարանի որոշումը հիմնավորված ու արդարացված չէ։ Ավելին, մեր մի շարք փաստարկների դատարանը չի անդրադարձել, ինչը վիճահարույց է դարձնում Դատական ակտը»,- ներկայացնում է նա։

Հարությունյանը հավելում է նաև, որ դատական ակտն ուժի մեջ է մտնելու մեկ ամսից, ինչի ընթացքում իրենք, ըստ երևույթին, Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնեն։

Ս․Վ․




Լրահոս