Armenian text to speach

Դատապարտյալին տեսակցության եկած կնոջ մոտից գտել են թմրանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը:

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ զույգ անլար ականջակալ, ապակե կաթոցիչ և կոտրված ներարկիչ, որում առկա է եղել բաժանորդային քարտ:




Լրահոս