Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ Անթալիա կմեկնի՝ մասնակցելու միջազգային համաժողովին: Օրերս լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Միրզոյանը նշել է, որ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումից շաբաթներ անց որոշակի դրական ազդակներ կան, որ կնպաստեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի բարեհաջող ընթացքին:
Բացի թուրքալեզու պետությունների ներկայացուցիչները՝ նախորդ տարի Անթալիայի համաժողովին մասնակցել են նաև դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Իրանի արտաքին գործերի նախարարն ու այլոք: Ռուսաստանն, օրինակ, հաշվի առնելով, որ նախորդ տարի համաժողովին նաև Ղրիմի թաթարների ներկայացուցիչներ էին մասնակցում, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին, կտրուկ բոյկոտել է այն: Ի՞նչ է տալու Հայաստանին այս համաժողովին մասնակցելը. թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը դժվարանում է ասել, բայց և ընդգծում է, որ համաժողովին միայն Թուրքիայի բարեկամները չէ, որ մասնակցում են:
Մասնակիցների թվում է նաև, օրինակ, Կիպրոսը: Հայաստանը 2009-ին նույնպես, հիշում է, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու պատրաստակամություն էր հայտնել, բայց ի տարբերություն 2009-ի, համեմատում է, պաշտոնական Երևանն այժմ թույլի դիրքերից է հանդես գալիս: Ու այժմ, ահազանգում է, ամեն մի հանդիպում թուրքի հետ, իրեն վախ է ներշնչում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան,
ArmLur լրատվական