Ռուսաստանցիները կկարողանան ԱՄՆ-ի ուսանողական այցագիր ստանալ Ղազախստանում, Հայաստանում եւ Սերբիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը հյուպատոսական գործառնությունների սահմանափակման կապակցությամբ այն ռուսաստանցիներին, ովքեր ցանկանում են ուսանողական կամ ակադեմիական այցագիր ստանալ, խորհուրդ Է տվել դիմել Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երեւանում եւ Բելգրադում:

«Այն առնչությամբ, որ Մոսկվայում հյուպատոսական գործառնությունները խիստ սահմանափակված են, ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը նշանակել Է մի քանի վայրեր Ռուսաստանում բնակվող անձանցից ոչ ներգաղթային որոշակի դիմումների մշաման համար»,- նշված Է Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են դեսպանությունում, ուսանողական այցագրի (F եւ M կատեգորիաներ) ստացման համար դիմողները, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ակադեմիական փոխանակման ծրագրերի համար դիմողները (ուսանողներ, պրոֆեսորներ, գիտական աշխատակիցներ եւ J կատեգորիայի մասնագետներ), ինչպես նանեւ ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանկման ծրագրերի մասնակիցները կարող են դիմումներ տալ պետության դիվանագիտական ներկայացուցչություններում Ղազախստանում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների դեսպանություններում Բելգրադում եւ Երեւանում: Ըստ որում սույն հանձնարարականն, ինչպես նշել են դեսպանությունում, Ռուսաստանից դիմողներին չի արգելում F, M եւ J կատեգորիաների այցագրերի հարցով դիմել իրենց գտնվելու վայրում ԱՄՆ-ի հյուպատոսական հիմնարկություններ:

Դիմողներին խորհուրդ Է տրվում ստուգել ԱՄՆ-ի յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության կայքը՝ մատուցվող ծառայությունների մասին վերջին տեղեկատվությունն ստանալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս